Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Ապրիլի 27-ը՝ Անասնաբույժի միջազգային օր

Ապրիլի 27-ը՝  Անասնաբույժի միջազգային օր

Ապրիլի 27-ին իրենց տոնը նշում են ամենաբարի մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ անասնաբույժները: Բժիշկները, ովքեր բուժում են թռչուններին և կենդանիներին, իհարկե, չեն սպասում իրենց չորսոտանի և թևավոր հիվանդների երախտագիտական խոսքերին, սակայն, կասկած չկա, որ կենդանիները երբեմն ո՛չ պակաս երախտապարտ են լինում իրենց փրկարարներին, քան՝ մարդիկ: 

 

Անասնաբուժական բժշկությունը, կամ՝ պարզապես անասնաբուժությունը, գիտության մի ճյուղ է, որը զբաղվում է կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հարցերով, ինչպես նաև նրանց վնասվածքներով և խանգարումներով: Անասնաբուժության պատմական հայրենիքը համարվում է Ֆրանսիան: XVIII դարում Լիոնում կենդանիներին բուժող բժիշկների համար առաջին դպրոցը բացվեց: Այն հիմնեց Լյուդովիկ XV-ը, որպեսզի դադարեցնի մեծ թվով ընտանի կենդանիներին ոչնչացնող համաճարակը:  

Սակայն անասնաբուժական հմտություններն, իհարկե, ավելի վաղ են ծագել, միգուցե այն ժամանակ, երբ մարդիկ սկսել են ընտանի կենդանիներ պահել: Ընտանի կենդանին բոլոր ժամանակներում գյուղացիների համար թանկ է եղել, և նրա մասին հոգ են տարել, պաշտպանել բոլոր դժբախտություններից, բուժել հիվանդությունները, եթե թեկուզ ոչ գիտական, ապա՝ ավանդական մեթոդներով:  

 

Անասնաբույժի մասնագիտությունը միշտ հարգված է եղել: Սրա մասին է վկայում նաև մանկական գրքերի հերոսների սերը կենդանիներին բուժող մասնագետների հանդեպ. Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միությունում բժիշկ Այբոլիտը, իսկ անգլախոս աշխարհում՝ բժիշկ Դուլիտոլը: 

 

Ներկա օրերում անասնաբույժներն աշխատում են անասնաբուժական կլինիկաներում, անասնաբուժական կայաններում, կենդանաբանական այգիներում, գյուղատնտեսական ձեռնարկություններում, կարճ ասած՝ ամենուրեք, ուր կենդանիներին բժշկական օգնության անհրաժեշտություն կարող է լինել: Ռուսաստանում նրանց վերապատրաստմամբ տասնյակ մասնագիտացված ուսումնական հաստատություններ են զբաղվում՝ միջին, հատուկ և բարձր, ինչը վկայում է մասնագիտության հանրաճանաչության մասին:  

 

Անասնաբույժի միջազգային օրը (World Veterinary Day) բոլոր այս մասնագիտության ներկայացուցիչներն անպայման շնորհավորում են միմյանց, ինչպես նաև բաժակ են բարձրացնում իրենց հիվանդների առողջության համար: Իսկ տնային կենդանիների տերերը իրենց երախտագիտական խոսքերով կարող են ուրախացնել էսկուլապներին:  

 

Ի դեպ, Ռուսաստանում նշվում է ևս մեկ նմանատիպ մասնագիտական տոն՝ Անասնաբույժի ուղղափառ օր: Նրա հաստատման մասին հայտնեց 2011թ. Մոսկվայի և համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլը: Անասնաբույժի ուղղափառ օրը նշվում է օգոստոսի 31-ին՝ Սուրբ նահատակներ Ֆլորայի և Լավրայի օրը, որոնց դիմում են ընտանի կենդանիների համար առողջություն խնդրելու աղոթքներով: 

Ուկրաինայում Անասնաբուժական բժշկության աշխատակցի օրը նշվում է օգոստոս ամսի երկրորդ կիրակի օրը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. dogsvolga.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ